10/06/2023 16:36
Խաչատրյանի անվան մրցույթի առաջին մրցանակին է հավակնում չորս դաշնակահար
Հայտնի են Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 3-րդ՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները, տեղեկացնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։
«Խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակի համար կպայքարեն Արինա Անտոնոսյանը (Հայաստան), Անդրեյ Կուրբետը (Հայաստան), Յուտո Կիգուջին (Ճապոնիա), Ռուբեն Կոզինը (Հայաստան-Ռուսաստան)։
Վաղը կմեկնարկի մրցույթի եզրափակիչ փուլը։ Դաշնակահարները հանդես կգան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եզրափակիչ փուլում մասնակիցները պետք է կատարեն երկու կոնցերտ, որոնցից մեկը՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը»,- նշված է հաղորդագրությունում։
Նշենք, որ խաչատրյանական մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է: