12/06/2023 12:33
Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը 225 է
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ:
Այսպես, հունիսի 12-ի դրությամբ՝ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 225 է, որից 9 հոգի հոսպիտալացված է, 119-ը դուրս է գրվել:
Ընդ որում՝ վարակվածների շրջանում երեխաների թիվը 156 է, մեծահասակներինը՝ 69-ը։