12/06/2023 22:26
Բորելի կարծիքով՝ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները չեն սկսվի՝ մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել, որ քիչ հավանական է համարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների մեկնարկը՝ մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են 2024 թվականին։
«Կարծում եմ, որ Պուտինը սպասում է ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներին։ Մինչ այդ չպետք է սպասենք խաղաղ բանակցությունների մեկնարկին»,- ասել է Բորելը՝ Odna Cero իսպանաան ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Եթե ես լինեի Պուտինի ընկերը, ինչպես չինացիներն են, ես նրան կասեի, որ ինքը շատ մեծ սխալ է թույլ տվել, այն պետք է ուղղել՝ որքան հնարավոր է՝ շուտ»,- ասել է Բորելը՝ հավելելով,-«Հենց դա ենք մենք ակնկալում Չինաստանից»։