12/06/2023 20:45
«Պետք է մեկ բռունցք դառնանք»․ Սոս Հակոբյանն արձագանքել է ոստիկանների ու պարեկների կողմից փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին
Այսօր հայտնի դարձավ ոստիկանների ու պարեկների կողմից փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մասին։ Տեղի ունեցածին արձագանքել է նաև փաստաբան Սոս Հակոբյանը։
«Լկտիության ու հանցավորության հերթական դրսևորումը՝ ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ են կիրառել փաստաբանի նկատմամբ այն ժամանակ, երբ վերջինս փորձում էր պաշտպանել իր վստահորդին հանցավոր ոստիկանների ծեծից...
Պետք է մեկ բռունցք դառնանք, այլ ձև չկա»,- գրել է Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվարդ Տիգրանյանն էր ահազանգել, որ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: