12/06/2023 19:53
Կարեն Շահնազարովը հիմնավորված տեսակետներ է հայտնում քաղաքական սուր հարցերի վերաբերյալ․ Պուտին
Կարեն Շահնազարովը հիմնավորված տեսակետներ է հայտնում քաղաքական սուր հարցերի վերաբերյալ, այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովին հանձնելով Ռուսաստանի պետական մրցանակ՝ արվեստի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար։
«Կարեն Շահնազարովը ներքին ուժ և համոզմունքներ ունեցող մարդ է, ով ակտիվ, ազնիվ ու հստակ քաղաքացիական դիրքորոշում ունի, հանգիստ, ազնվորեն, հիմնավորված ներկայացնում է իր տեսակետը՝ մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքական սուր հարցերի վերաբերյալ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Շահնազարովի խոսքերը միլիոնավոր մարդիկ են լսում։
Պուտինը բարձր է գնահատել նաև Շահնազարովի մասնագիտական գործունեությունը, նշել է, որ նրա նկարահանած շատ ֆիլմեր ռուսական կինոյի ոսկե ֆոնդում են։