12/06/2023 20:19
Հաքերային հարձակման մասին զգուշացում՝ փորձագետից
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն զգուշացնում է․
«Հաքերային հարձակման մասին զգուշացում
Հայրենակիցներ, սրա մասին արդեն 241 անգամ ասել եմ, բայց ստիպված եմ էլի գրել, քանի որ մենակ էսօր 7 էջի ադմին է գրել, ու մի քանիսը արդեն հասցրել էին տվյալները հանձնել։
Եվս մեկ անգամ․ ոչ մի սոցցանց ձեզ հետ էսպիսի բաց շփման մեջ չի լինելու երբեք։ Ոնց որ, պատկերացրեք, ոստիկանությունը հեռուստացույցով հայտարարի, որ դուք վաղը կալանավորվելու եք։ Չնայած, չէ, անտեսեք էս օրինակը։ Սա կարող է լինել։
Ամեն դեպքում.
1. եթե նման բաց գրառման մեջ ձեր էջը թեգել են, ուրեմն դրանք հաքերներ են, ու չի կարելի ձեր տվյալները տալ, անցնել հղումով
2. բոլոր էջերի ադմինները պարտադիր պետք է ունենան երկփուլայինը (2fa) ակտիվացրած
3. եթե չեք միացրել երկփուլայինը, առավել ևս չգիտեք՝ դա ինչ է, ուրեմն չպետք է էջի ադմին լինեք»,- գրել է փորձագետը սոցցանցի իր էջում։