12/06/2023 23:17
Փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Անահիտ Մանասյանը գրություններ կհասցեագրի գլխավոր դատախազություն և ՆԳՆ
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են․
«Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։
Դեպքի կապակցությամբ ՄԻՊ սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հարկ է ընդգծել, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն»: