12/06/2023 10:59
Սիրտս կտոր-կտոր, Արցախով մեկ շաղ է եկել. իմ ճամփաներն Արցախ հայրենիքում են, որտեղ թուրք ու ադրբեջանցի չպիտի լինի. Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրտս կտոր-կտոր, Արցախով մեկ շաղ է եկել..., տխրության մեջ ծիծաղում, ծիծաղի մեջ արնաքամ է լինում ու շշնջում. «Մի՛ արեք, մարդի՛կ, մի՛ ուրացեք, հայե՛ր..., զոհվածների մեծ մասի վերջին նկարը դպրոցական «Վերջին զանգ»-ի նկարն է: Չհասցրեցին ապրել... միգուցե անցակետում կանգնածը, ում հայկական անձնագիր եք պարզում, հենց նա է սպանել...»:
Օգտվելով Արցախ-Հայաստան ճանապարհից՝ ի կատար է ածվում Նիկոլի ծրագիրը, որը հնազանդորեն, հասկանալով կամ միգուցե չհասկանալով, իրականացնում են Արցախի Հանրապետության իշխանությունները:
Հ.Գ. Իմ ճամփաներն Արցախ հայրենիքում են, որտեղ թուրք ու ադրբեջանցի չպիտի լինի: Անչափելի կարոտով ու սպասումով՝ Հայասան հայրենիքի հետ հանդիպմանը»։