12/06/2023 18:28
Մասնագիտական պարտականությունները կատարելու համար ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանը բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության. Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ
Ոստիկանության Կենտրոնական բաժին մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: Այդ մասին ահազանգել է ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվարդ Տիգրանյանը։
«Արատավոր այս երևույթն արմատախիլ անելու համար, այն պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում և արժանանա պատշաճ իրավական գնահատականի»,- գրել է նա:
Ներկայացված դեպքի մանրամասները ներկայացվելու են վաղը՝ այդ առիթով կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։