Covid 19-ի կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների համար մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

13/06/2023 10:54

Covid 19-ի կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների համար մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան


Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումների բացահայտումը շարունակում է մնալ ՀՀ քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը՝ ելնելով առաջին հերթին հանրապետությունում առողջապահական անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունից։    

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված և շարունակվող քրեական վարույթների շրջանակներում պարզվել են «Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից նույնաբնույթ սխեմայով կատարված պաշտոնեական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր:

Քննչական կոմիտեում կատարված ամփոփման տվյալներով՝ 2023թ. մայիսի 1-ի դրությամբ քննվել է ընդհանուր առմամբ նման 68 քրեական վարույթ (գործ)։  Դրանց նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավոր մեխանիզմը դրսևորվել է երկու հիմնական եղանակով։

Մի դեպքում բուժհաստատությունների՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու լիազորություններով օժտված մի շարք պաշտոնատար անձինք, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների աջակցությամբ հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնց բովանդակությամբ կեղծ տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ։ Արդյունքում այդ քաղաքացիներն ստացել են պատվաստված լինելու վերաբերյալ համապատասխան սերտիֆիկատներ և ստացել վարակվածության դեպքում պետության կողմից սահմանված սահմանափակումները շրջանցելու հնարավորություն:

Ընդ որում՝ որոշ դեպքերում համավարակի դեմ պատվաստումից առաջ բժշկական զննություն իրականացնող բուժաշխատողները քաղաքացիների ամբուլատոր բժշկական քարտերում կատարել են ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ քաղաքացիները «Covid-19» համավարակի դեմ պատվաստման համար հիմք հանդիսացող բժշկական զննության են ենթարկվել, որոնց արդյունքով, իբրև թե, առողջ են եղել, մինչդեռ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները պատվաստումների ժամանակ  ֆիզիկապես ՀՀ-ում չեն գտնվել և չէին կարող զննության ենթարկվել և պատվաստվել: 

Քիչ չեն եղել դեպքերը, երբ առանձին բուժաշխատողներ պատվաստման կետերում կաշառքի դիմաց կազմակերպել են սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր չգտնված օտարերկրյա քաղաքացիների պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը՝ ինչն իրականացնելու համար նաև կեղծվել են այդ օտարերկրացիների՝ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ անձնագրային գրառումները:

Մյուս հանցավոր մեխանիզմը կիրառվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության գործընթացում: Բուժհաստատությունների առանձին աշխատակիցներ պատրաստել և քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: Այդպիսով նրանք իրավունք են ստացել առանց նմուշառման, հետազոտման դեպքում դրական  պատասխան ստանալու պարագայում պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հոսպիտալացվելու՝ անարգել տեղաշարժվել կամ՝ մուտք գործել ՀՀ տարածք:

Համապատասխան բուժաշխատողներից շատերը կեղծված տվյալներով պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ տրամադրելու դիմաց շահառու քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով ստացել են տարբեր չափերի կաշառք:

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննված վերոնշյալ քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 44 անձի նկատմամբ, որոնցից 25-ը՝ բուժաշխատողներ:

Քննված քրեական վարույթներից 12-ի նյութերը՝ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

«Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների վերաբերյալ 41 քրեական վարույթներով նախաքննությունը, 2023թ. մայիսի 1-ի դրությամբ, շարունակվել է, իսկ 8 քրեական վարույթ կարճվել է ռեաբիլիտացնող հիմքերով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:25 ՀՀ անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, բայց կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը. Նիկոլ Փաշինյան․ Լուսանկարներ Այսօր, 13:24 Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին. Վլադիմիր Զելենսկի․ Լուսանկարներ Այսօր, 13:11 Արտակարգ դեպք՝ Վայոց ձորում․ 30-ամյա կինը բժշկական կենտրոնում վիճաբանել է բուժանձնակազմի հետ Այսօր, 13:00 Կանգնած ենք բարդ մարտաhրավերների առջև, հանձնառու ենք քայլեր ձեռնարկել՝ մեր հարևանների հետ կայուն խաղաղությունը վերականգնելու համար․ Արսենյան Այսօր, 12:54 Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ Այսօր, 12:52 Արագածոտնի, Արարատի մարզերում, Բերդի տարածաշրջանում, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ձյուն է տեղում Այսօր, 12:48 ՔՊ-ական պատգամավորը Կիևում է. ՀՀ ԱԺ-ի անունից աջակցություն է հայտնել Ուկրաինայի գործընկերներին Այսօր, 12:45 Բաքուն փակում է Sputnik-ի և BBC News-ի ադրբեջանական ծառայությունները Այսօր, 12:42 Տեառնընդառաջ. թող բացվեն մեր սրտերն ու հոգիները Այսօր, 12:33 «Գորիս», «Վանաձոր», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում անցկացվել են մարզական և մշակութային միջոցառումներ Այսօր, 12:16 Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման աշխատանքները շարունակվում են Այսօր, 12:14 Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական բեռնատար է պայթել Այսօր, 12:07 «Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում Այսօր, 12:04 ԱՄՆ փոխնախագահը հրաժարվել է Գերմանիայի կանցլերի հետ հանդիպել Մյունխենում Այսօր, 11:57 Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի. ներկայացուցիչների պալատի նախագահ Այսօր, 11:47 ԵՄ պատվիրակությունն այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր Այսօր, 11:43 Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (Տեսանյութ) Այսօր, 11:41 Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ Այսօր, 11:30 «Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ Այսօր, 11:28 Ռոբերտ Քենեդին նշանակվել է ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում Այսօր, 11:21 Արզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 11:14 Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿ Այսօր, 11:12 97 համարի ավտոբուսում ուղևորների և վարորդի վիճաբանության ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության․ Հայկ Կոստանյան Այսօր, 10:59 Փաշինյանի հետ Մյունխեն է մեկնել նաև Քրիստիննե Գրիգորյանը Այսօր, 10:53 ԱՄՆ փոխնախագահը պատժամիջոցներով և ռազմական գործողություններով է սպառնացել Պուտինին, եթե նա հրաժարվի պատերազմը դադարեցնելու բանակցություններից Այսօր, 10:48 Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Այսօր, 10:33 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ Այսօր, 10:23 Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը Այսօր, 10:13 Փաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան Այսօր, 10:09 Փորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր Ղարամյան Այսօր, 09:56 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին Այսօր, 09:46 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 09:38 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն Այսօր, 09:33 Ադրբեջանը շտապում է միջանցքային տրամաբանությամբ Նախիջևանի հետ կապ ստանալու հարցում, քանի որ Նախիջևանի վերահսկման պայքար է ընթանում Թուրքիայի ու Իրանի միջև Այսօր, 09:14 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանն էլ է մերժել փաստաբանների խնդրանքը Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Եվրոպական միությունն անտեսո՞ւմ է Հայաստանին Այսօր, 09:06 «Հրապարակ». Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը շուտով կուղարկվի դատարան Այսօր, 09:01 «Ժողովուրդ». Կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանը ոչ մի քայլ առաջ չի գնացել Այսօր, 08:56 «Հրապարակ». Մակունցը հատուկ երախտագիտություն է հայտնել Փաուերին․ Թրամփի թիմը փորձում է հասկանալ` քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն Այսօր, 08:50 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դեմ է ԵՄ անդամակցության նախագծին. քվեարկությանը չի մասնակցել Այսօր, 08:45 «Ժողովուրդ». ԱԺ-ում ՔՊ-ն Անահիտ Ավանեսյանի հետ կրկին կքննարկի նրա ձախողած նախագիծը Այսօր, 08:43 «Հրապարակ». Նորատուսցի Արայի որդուն դատարանը ուղարկել է տնային կալանքի 13/02/2025 22:28 Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները 13/02/2025 22:04 Պուտինն ու Թրամփը կհանդիպեն երրորդ երկրում 13/02/2025 21:46 Ամենայն Հայոց Հովվապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը 13/02/2025 21:24 Փաշինյանը Մյունխեն մեկնելուց առաջ Գյումրու քաղաքապետի ընտրությունների հարցն է քննարկել ՔՊ-ականների հետ 13/02/2025 20:59 Այս «չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ․ Արշավիր Ղարամյան 13/02/2025 20:39 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն 13/02/2025 20:24 Թշնամու ցինիզմը․ դատական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանին մեղադրել են «ահաբեկչություն» կազմակերպելու, «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում» բնակություն հաստատելու մեջ 13/02/2025 20:07 Արցախյան շարժման առաջամարտիկները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտությունները 13/02/2025 19:46 Ազգադավ կեցվածք է, սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ․ Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները 13/02/2025 19:33 Ազդարարվեց Firdus Prime Residence պրեմիում դասի բնակելի համալիրի «Լոտ 14» շենքի կառուցման կարևորագույն փուլերից մեկի ավարտը (Տեսանյութ) 13/02/2025 19:17 Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է 13/02/2025 19:02 Բանակցությունները դեռ չսկսած՝ Թրամփը զիջումներ արեց Ռուսաստանին․ Գերմանիայի պաշտպանության նախարար 13/02/2025 18:44 Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջին փուլին․ Երկրորդ փուլին չեն մասնակցի, քանի որ կայանալու է Բաքվում 13/02/2025 18:30 Շիրակի փողոցում բախվել են 6 մարդատար ու մեկ բեռնատար․ վարորդներից մեկին հիվանդանոց են տեղափոխել (Լուսանկարներ) 13/02/2025 18:18 Լևոն Տեր-Պետրոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը 13/02/2025 18:07 Պապոյանն ԱՄՆ դեսպանի հետ արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր է քննարկել 13/02/2025 17:50 ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 13/02/2025 17:34 «Երկու բարեկիրթ մարդկանց խոսակցություն էր, որն ապշեցրեց շատերին»․ Լավրովը՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին 13/02/2025 17:20 Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան 13/02/2025 17:05 «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը» թեմայով վարժանք ու գործնական պարապմունք՝ Տավուշում ու Շիրակում 13/02/2025 16:48 Վահագն Հովակիմյանն ու խորհրդականը 6 օր առաջ Կոսովո են մեկնել 13/02/2025 16:33 ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը 13/02/2025 16:04 Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը 13/02/2025 15:52 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել 13/02/2025 15:38 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում փոփոխություն է կատարվել 13/02/2025 15:35 Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառումներ են կազմակերպվել 13/02/2025 15:28 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գյումրիում. տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին և անգիտակից կին 13/02/2025 15:20 Կառավարությունն ընդլայնել է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը 13/02/2025 15:15 Ուսանողները կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին․ պահանջում են հստակեցնել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարո՞ւմ է համապետական և համազգային շահ 13/02/2025 14:59 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Թուլսի Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը 13/02/2025 14:39 Մարզերում և Երևանում ձյուն է սպասվում 13/02/2025 14:28 Հրաչիկ Պողոսյանը Քննչական կոմիտեի նախագահի հորեղբոր որդին չէ. հերքում 13/02/2025 14:10 Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու ցուցումներ այս պահին չկան. Ավանեսյան 13/02/2025 14:06 Պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը. Աննա Վարդապետյան 13/02/2025 14:03 Վերջին շրջանում 44-օրյայի զոհերի չհուղարկավորված մարմինների հուղարկավորության փոքրաթիվ դեպքեր կան․ Նախարար 13/02/2025 13:46 ՊԵԿ-ը խստացնում է պայքարը ստվերային տնտեսության դեմ. բացահայտվել են խախտումներ և ապօրինի գործունեության դեպքեր 13/02/2025 13:42 Թալանել են «Վեոլիա ջրի» ավտոմեքենան. տարել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքեր 13/02/2025 13:37 ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահեցնում է՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ 13/02/2025 13:33 Այս պահին Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ քննարկում չկա 13/02/2025 13:26 7-8 դպրոցի տնօրեններ ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից, դա հանցագործությու՞ն է. ՔՊ պատգամավոր 13/02/2025 13:07 Զենք ձեռք բերելով՝ Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները. Վահան Կոստանյան 13/02/2025 13:05 Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար 13/02/2025 12:56 Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին 13/02/2025 12:54 Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան 13/02/2025 12:45 Մեղրիի փոխանակում, որ ասում են, դահլիճի կեսն էդ տարիներին ծնված երեխեք են, հարցնես՝ ինչ բանակցություններ են, չեն էլ իմանա․ հուշաթերթիկ են տալիս․ Մանուկյան (Տեսանյութ) 13/02/2025 12:27 Գեղամ Մանուկյանը չբացառեց, որ հնարավոր է ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է առանց ստուգումների Հայաստանով բեռներ անցկացնել (Տեսանյութ) 13/02/2025 12:12 Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա 13/02/2025 12:08 Որպես չորս երեխայի հայր՝ տրանսպորտով կարող էի անվճար երթևեկել, չեմ իմացել ու վճարել եմ. Նիկոլ Փաշինյան 13/02/2025 12:04 Փաշինյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացվել (Տեսանյութ) 13/02/2025 11:58 Լաչառությունը քաղաքական կատեգորիա է դառնում. Աբրահամյանը՝ Սիմոնյանի և Փաշինյանի հայտարարությունների մասին (Տեսանյութ) 13/02/2025 11:56 Հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի կարող են իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում. Աբրահամյան (Տեսանյութ) 13/02/2025 11:52 Էդմոն Մարուքյանը Լոռվա բարբառը փոխարինել է ռուսական ակցենտով՝ մեծ, կանաչ կոկորդիլոսն էլ դոշին. Ալեն Սիմոնյան 13/02/2025 11:49 Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին 13/02/2025 11:47 ՊԵԿ փոխնախագահը Փաշինյանին վստահեցրեց՝ Հայաստանում բոլորն անկանխիկ են աշխատավարձ ստանում (Տեսանյութ) 13/02/2025 11:44 Մեր տված հարկերի հաշվին իրենք ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում՝ գնում են ընտանիքներով. տնտեսվարողների բողոքի ցույցը շարունակվում է (Տեսանյութ) 13/02/2025 11:40 Մտահոգիչ է ԳՇ պետի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը. նրանք հանդուրժում են ՊԲ-ի նկատմամբ անարգանքը. Աբրահամյան (Տեսանյութ) 13/02/2025 11:29 Ուշիի ոլորաններում բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը