13/06/2023 12:37
Եթե Ադրբեջանն ուզում է, որ ռուսական կողմը վերահսկի մուտքը, ապա Հայաստանը նույնպես կարող է ուզել, որ երրորդ երկրի ներկայացուցչություն հսկի․ ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` ապաշրջափակման հարցով խնդիր չկա, կա բանակցային պրոցես, որտեղ կան կարծիքներ, որոնք փորձում են բերել ընդհանուր եզրերի:
«Ես չգիտեմ՝ եթե Ադրբեջանն ուզում է, որ ռուսական կողմը վերահսկի մուտքը, ապա Հայաստանը նույնպես կարող է ուզել, որ երրորդ երկրի ներկայացուցչություն հսկի, որովհետև սահմանների բացումը, ապաշրջափակումը փոխադարձ պրոցես է։ Եթե ադրբեջանցին պետք է գա, Հայաստանի տարածքով գնա Նախիջևան, նշանակում է, որ Հայաստանի բնակիչը նույնպես կարող է Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան կամ որևիցե այլ երկիր, պայմանները պետք է նույնը լինեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, թե հայկական տարածքի հետ կապված հայկական կողմն է որոշելու, թե ինչ վերահսկողություն կլինի:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ԱԺ նախագահի խոսքով՝ գրեթե բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են: