13/06/2023 10:03
«Փաստ». Դատավորները հազիվ էին ուշքի եկել. բարձրաձայնվեց Կարեն Անդրեասյանի մյուս «հանճարեղ» առաջարկի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Դատավորները հազիվ էին ուշքի եկել այս տարվա մարտին դատավորների հերթական ընդհանուր ժողովի ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի «յուրատեսակ» գաղափարից՝ դատավորի օրը նշել մարտի 1-ի զոհերի հիշատակի օրը, երբ մամուլում բարձրաձայնվեց նրա մյուս «հանճարեղ» առաջարկի մասին՝ վերաքննիչ քրեական դատարանում ստեղծել ստվերային նախագահի ինստիտուտ, քանի որ նա չի կարողանում աշխատել այդ դատարանի գործող նախագահի հետ:
Իրավաբանական համայնքում հիմա ակտիվորեն հեգնում են, թե «դատաիրավական բարեփոխումների» այսպիսի ընթացքի դեպքում հեռու չէ այն օրը, երբ Կարեն Անդրեասյանը կառաջարկի դատավորի օրը նշել, ասենք՝ ապրիլի 24-ին՝ նկատի ունենալով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների քանակը, իսկ իր աշխատանքի հարմարավետությունն ապահովելու համար էլ կառաջարկի ստեղծել ստվերային դատարաններ»։