13/06/2023 10:47
Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է՝ ինչու են կառավարությունում «քնում-քնում», կարևոր հարցերը ԱԺ նստաշրջանի վերջին օրը ներկայացնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է՝ ինչու են կարևոր նախագծերը վերջին պահին բերվում Ազգային ժողով:
«Երբ բյուջեի կատարողականն էր քննարկվում, ես վարչապետի աշխատակազմի ղեկավարին այս հարցն ուղղեցի՝ ինչո՞վ է պայմանավորված կարևորագույն օրենքները հատուկ ընթացակարգով ներկայացնելու հարցը: Անկեղծ պարզաբանումն այն էր, որ դրանք ներքին պրոբլեմներ են ու երբեմն ինչ-որ վարչության պետ «քնում-քնում, հետո զարթնում» ու հրատապ կարգով հարց է ներկայացնում: Ուզում եմ հասկանալ՝ երբ կառավարությունն այս հարցը ներկայացնում էր Աժ խորհրդին, քննարկվե՞լ է, թե ինչով է պայմանավորված նման կարևոր հարցերը «քնել-քնել», նստաշրջաի վերջին օրը ներկայացնել»,- դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան՝ ասաց Խաչատրյանը:
Ռուբինյանն էլ նշեց, թե հարցը պետք է ուղղել նախագիծը ներկայացնողին, ոչ թե իրեն:
«Եթե ցանկություն ունենան, կարող են պարզաբանել, ես ընդամենը ֆիքսում եմ», - նշեց Ռուբինյանը: