13/06/2023 19:48
«Աշխատանքային խմբերը ձևավորված են»․ Ժաննա Անդրեասյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին
«Աշխատանքային խմբերը ձևավորված են, հեռավար ձևաչափով կայացել են մի քանի հանդիպումներ»,- լրագրողների հետ զրույցում Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հարցերը քննարկում ենք հիմնականում 2 ուղղությամբ. առաջինը համագործակցությունն է` ՀՀ օրենսդրության շրջանակում, որի շատ լավ օրինակը մենք ունենք Հայ-չինական դպրոցի փորձով: Երկրորդ ուղղությունը Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթական իրավունքի ապահովումն է, և այս ուղղությամբ ևս քննարկումներ են ընթանում: Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է. պատրաստակամ ենք ամեն կերպ կարգավորել հարցերը»,- ասել է նա: