13/06/2023 15:25
Նախագահն ապրում է իր բնակարանում, մնացածը ենթադրություններ ու հորինվածքներ են. Աղասի Մարգարյանը՝ Վահագն Խաչատուրյանին տուն առաջարկելու մասին
«Նախագահն ապրում է իր բնակարանում, մնացածը ենթադրություններ ու հորինվածքներ են», - Aysor.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Վահագն Խաչատուրյանին կառավարական ամառանոցում տուն են առաջարկել՝ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը։
«Ավելացնելու բան չունեմ։ Եթե նախագահը ապրում է իր բնակարանում՝ մնացածը արդեն հորինվածքներ են։ Մամուլի ենթադրությունները, գնահատականները մենք չենք մեկնաբանում», - ասաց Մարգարյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, թեեւ իշխող ՔՊ-ի ձայներով ՀՀ նախագահ ընտրվեց, այնումենայնիվ, շարունակում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից մնալ ամենամերժված կերպարներից մեկը: Նա անգամ կառավարական ամռանոցներում առանձնատուն չունի:
Վահագն Խաչատուրյանին առանձին կացարան է առաջարկվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, սակայն կացարանն այնքան անբարվոք, ապրելու համար ոչ պիտանի վիճակում է եղել, որ նախագահը հրաժարվել է դրանից, չի ցանկացել ապրել կառավարական՝ իրեն հատկացված բնակարանում: