13/06/2023 21:44
Երասխի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ․ ՊՆ (Լուսանկարներ)
ՀՀ պաշտպանության նախարարությունը կարճ հաղորդագրություն է տարածել այսօր Երասխի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքների մասին։
«Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ»,- նշված է հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք՝ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր՝ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ ևս հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ՝ հատկանշական համարելով, որ «ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»։