13/06/2023 19:14
Ռուսաստանը ձգտել և ձգտում է լավ հարաբերություններ պահպանել ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունների հետ․ Պուտին
Ռուսաստանը ձգտել է և ձգտում է լավ հարաբերությունները պահպանել ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունների հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Խորհրդային միության փլուզումից հետո մենք տրամադրված ենք եղել և մինչև հիմա էլ տրամադրված ենք մնում ամենաբարի հարաբերություններն ունենալ բոլոր մեր հարևան պետությունների հետ։ Մենք այդպես էլ անում ենք»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը փորձում էր գործընկերային հարաբերություններ կառուցել նաև Արևմուտքի հետ, այնինչ Արևմուտքի նպատակներն այլ էին։