13/06/2023 13:10
Վարչապետը Թուրքիայում եղել է ուշադրության կենտրոնում, նրա այցը գլխավոր իրադարձություններից մեկն է եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սխալ է համարում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը Հայաստանում:
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ Փաշինյանի այցը Թուրքիա արդյո՞ք հաղթահարեց «Նեմեսիս»-ի հուշարձանի հետ կապված իրավիճակը:
«Թուրքական կողմը, ցանկություն ունենալու պարագայում, կարող է անընդհատ պատճառներ բերել, կարող է «Նեմեսիս»-ի արձանը չլինի, ուրիշ բան լինի, ես՝ ինքս «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը սխալ եմ համարում, որովհետև դա պետական քաղաքականության գիծ չէ ու չի կարող լինել», - ասաց նա:
Սիմոնյանը կարծում է, թե այդ արձանի տեղադրումն ընդամենը առիթ էր Թուրքիայի համար՝ պատճառներ գտնելու:
«Ես՝ ինքս հայտարարել եմ՝ Թուրքիա չգնալու համար կարող էի 1 միլիոն պատճառ գտնել ու չգնալ, եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, որ կա, ապա հարաբերությունները կարգավորելու պատմական ու եզակի հնարավորություն կա, մենք դրան պատրաստ ենք, պատրաստ ենք նույնիսկ անցնել մեծ քննադատությունների միջով, բայց երկարատև խաղաղություն բերել հայ ժողովորդին», - ընդգծեց ԱԺ նախագահը:
Նա վստահեցրեց, թե Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին լավ է անցել, վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում:
«Այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններց մեկն է եղել», - նշեց նա: