13/06/2023 17:17
Այս պահին բանակցային գործընթացում երկու կողմն էլ ադրբեջանական շահն են պաշտպանում. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով Հանրապետության հրապարակից հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարագայում կարծիք է հարցնելու հենց նույն հրապարակից:
«Անցան տարիներ ու Նիկոլ Փաշինյանը ստեց», - ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ իշխանությունը բանակցում է առանց որևէ երաշխիքի Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը:
Մամիջանյանը հայտարարեց, թե այս պահին Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ստորագրությամբ հայտնելու իրենց անհամաձայնությունն իշխանությունների գործողություններին, իսկ շատ մոտ ապագայում, երբ «պայքարի ղողանջը զրնգա», փողոցում ցույց տալու, թե ով է մեր երկրի տերը:
«Մեկ էլ՝ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ստելով, խաբելով մեր քաղաքացիներին ասել, որ այս, իբր, բանակցային գործընթացի (իսկ իրականում Ադրբեջանի ուլտիմիատումների կատարման) այլընտրանքը պատերազմն է՝ սուտ է, չհատավաք, այս բանակցային գործընթացի այլընտրանքն այնպիսի բանակցային գործընթացն է, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները միջազգային միջնորդների ներգործությամբ հնարավորություն կտան հայկական շահի պահպանության: Իսկ այս պահին բանակցային գործընթացում երկու կողմն էլ ադրբեջանական շահն են պաշտպանում», - հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: