13/06/2023 09:32
«Հրապարակ». Դեղձուտի ղեկավարի և ՆԳՆ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասով քրեական վարույթ է նախաձեռնվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հրապարակմանն ընթացք է տրվել, և «Հրաշք այգում» տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով։ Խոսքն Արարատի Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանի և ՆԳՆ աշխատակիցների, որոնցից մեկը՝ հատուկ ստորաբաժանման աշխատակից, մասնակցությամբ ծեծկռտուքի մասին է, որի վերաբերյալ անցած շաբաթ էինք գրել։
Քննչական կոմիտեից երեկ մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին․ «Քննություն է իրականացվում. այս պահին դեռևս դատավարական կարգավիճակ ունեցող անձ կամ անձինք չկան»։ Հուսանք, որ քրեական վարույթն էլ «գալոչկայի» համար չեն հարուցել, և իրավական գնահատական կտրվի իշխանության սրտի համայնքապետի և նրա մերձավորների գործողություններին, որոնք, ըստ ականատեսների, ծեծի են ենթարկել ՆԳՆ հատուկ ստորաբաժանման աշխատակցին՝ կարմիր բերետավոր Տաճատ Նորատունկյանին»։