14/06/2023 15:19
Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ, և մինչև այսօր նա ոչ մի հետքայլ չի արել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ Ղարաբաղը։
«Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ-շատ կարևոր կետ է։ Մինչ այսօր Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել», - ասել է Էրդողանը՝ Ադրբեջան կատարած այցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նաև կարևոր քայլ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Անկարա։
«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ՝ իր երկրում։ Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես իմ երախտագիտությունը հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ», - ասել է Թուրքիայի նախագահը։