14/06/2023 16:49
Հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը` պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը. Սուրեն Պապիկյան
Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով` հենք է ստեղծում, որ կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով ու այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրութանը», - ասաց նախարարը:
Պապիկյանի խոսքվ`այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են` ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի:
«Նման բան չկա, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը», - ընդգծեց Պաշտպանության նախարարը: