14/06/2023 13:02
Երասխում վիրավորված օտարերկրացիների կյանքին վտանգ չի սպառնում. մեկի մոտ կրծքավանդակի վիրավորում է. Արարատ ԲԿ տնօրեն
Երասխում վիրավորված երկու օտարերկրյա քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, նրանք վիրահատվում են։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արարատ ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը։
«Բեկորային վիրավորումներ են, հիմա վիրահատվում են, վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մեկի մոտ կրծքավանդակի վիրավորում է, մյուսինը՝ ուսագոտու։ Մեզ մոտ են տեղափովել մոտ 1.5 ժամ առաջ։ Այսօր դուրս չեն գրվի, ըստ վերքի վիճակի կհասկանանք, թե երբ դուրս կգրվեն», - ասաց նա։
Ըստ Արարատի մարզպետի՝ վիրավորում ստացածները հնդիկներ են։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: