14/06/2023 12:49
Դանակահարություն՝ Երևանում, պարեկները հետապնդել ու վնասազերծել են խանութի աշխատակցին դանակահարողին․ Shamshyan
Երևանում, այսօր՝ հունիսի 14-ին, պարեկները կարողացել են հանցագործության վայրից բավականին հեռավորության վրա հետապնդել ու վնասազերծել զինված հանցագործին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «որովայնի և աջ ձեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Կարեն Ի․-ն է։
Պարզվել է նաև, որ նա դանակահարվել է Ֆուչիկի փողոցի 23/1 հասցեում գործող խանութի ներսում։
Պարեկները տեղեկություն են ստացել, թե Կարեն Ի․-ին դանակահարածը դեպքի վայրից որ ուղղությամբ է դիմել փախուստի: Երբ պարեկները նրան վնասազերծել են, ձեռքին եղել է խոհանոցային դանակ՝ արնանմնան հետքերով։