14/06/2023 23:04
Մտահոգված ենք, որ ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ձեռնարկության երկու աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից․ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակոցների փաստին։
«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ձեռնարկության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածություն պահպանելու մեր կոչը, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,– գրել է Միլլերը։