14/06/2023 22:00
Չինաստանը մեր գործընկերն է և հակառակորդը․ Գերմանիա
Գերմանիան Չինաստանին համարում է գործընկեր, միևնույն ժամանակ՝ հակառակորդ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նշված է այսօր ընդունված Գերմանիայի ազգային անվտանգության ռազմավարությունում, որն, ի դեպ, առաջինն է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության պատմության մեջ։
«Չինաստանը համարվում է գործընկեր, մրցակից և համակարգային հակառակորդ։ Ընդ որում, նկատելի է, որ վերջին տարիներին մրցակցության ու հակառակորդ լինելու տարրերն ավելանում են»,- նշված է փաստաթղթում։
Բեռլինի տեսակետի համաձայն՝ «Չինաստանը տարբեր մեթոդներով փորձում է փոխել գոյություն ունեցող կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ինչպես նաև շարունակում է գործել Գերմանիայի շահերին ու արժեքներին հակառակ»։