14/06/2023 14:01
Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրիում․ քաղաքապետարանի աշխատակիցը տեղում մահացել է, վարորդը եղել է ոչ սթափ
Շիրակի մարզում, այսօր՝ հունիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Վարազդատ Թ․-ն իր վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 44/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցուհի, Շիրակի մարզի բնակիչ 81-ամյա Քնարիկ Մ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։