15/06/2023 13:54
Էն մարդիկ, ովքեր համարում են, որ պարոն Աշոտյանին հնարավոր է նման տարբերակով ճնշել կամ լռեցնել, պարզապես հիմար են և մնացածին չափում են իրենց արշինով. Մամիջանյան
Այս պահին ընթանում է քննչական գործողություն՝ Արմեն Աշոտյանի հետ կապված, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Խոսել չկարողացա ո՛չ քննիչի, ո՛չ պարոն Աշոտյանի հետ։ Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության, խոսքը խափանման միջոցի խախտման վերաբերյալ է, իսկ դա աբսուրդ է, որովհետև պարոն Աշոտյանը չի լքել ՀՀ-ն։ Ավելին, իշխանությունները բազմիցս խոչընդոտել են պարոն Աշոտյանի քաղաքական գործունեությունը, Լեռնային Ղարաբաղի հետ կապված կարևորագույն հանդիպումներին մասնակցությունը։ Էն մարդիկ, ովքեր համարում են, որ պարոն Աշոտյանին հնարավոր է նման տարբերակով ճնշել կամ լռեցնել, պարզապես հիմար են և մնացածին չափում են իրենց արշինով։ Պարոն Աշոտյանին լռեցնել ու վախեցնել հնարավոր չէ», - ասաց Հայկ Մամիջանյանը։