15/06/2023 16:29
Իշխանությունները թիրախային վախի մթնոլորտ են ստեղծում հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր ակտիվ դժգոհ են. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ՝ ՀՀԿ փոխնախագահի ձերբակալությունն ու սահմանային լարվածությունը իրար հետ պետք չի կապել։
«Մի պարզ պատճառով՝ մենք գործ ունենք բռնապետության հետ, իսկ բռնապետությունը դիմադրության ցանկացած փորձ փորձում է կասեցնել մշտապես՝ անկախ նրանից, թե զուգահեռ ինչ իրադարձություններ են կատարվում։ Ընդդիմադիրներին, քաղաքական հակառակորդներին, քննադատներին, լրագրողներին, փորձագետներին, մեդիայում ակտիվ մարդկանց ճնշելու այս փորձերն իրենց մոտ, այսպես ասած, գրաֆիկով են», - ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Վրթանեսյանը։
Փորձագետի մեկնաբանմամբ՝ սա ստանդարտ բռնապետական գործիքակազմ է, նույնիսկ հատուկ անուն ունի, կոչվում է պտտվող դռներ:
«Իշխանությունը, որպեսզի շատ ռեսուրսներ չծախսի, քննիչների ժամանակը, մեզ մոնիթորինգ անողների ժամանակը չծախսի, այդ ամեն ինչն առավել արդյունավետ կիրառելու համար մարդուն բռնում են, ինչ-որ ժամանակ պահում են, սպառնում են, ճնշում են, հետո բաց են թողնում, հաջորդին են բռնում», - ասաց Վրթանեսյանը։
Որպես օրինակ, նա նշեց Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալված Գայանե Հակոբյանի գործը․
«Այդ մի մեծ դեպքը փակեցին, անցան հաջորդին։ Իրենք թիրախային վախի մթնոլորտ են ստեղծում հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր ակտիվ դժգոհ են»։
Մանրամասները՝ տեսանյութում։