15/06/2023 20:58
Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստն ընդմիջվեց․ Փաստաբան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել է․
«Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ՝ նյութերին ծանոթանալու համար»:
Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը;
Դատարանի բակում մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ, քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու ձերբակալված Արմեն Աշոտյանին։