15/06/2023 19:08
Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը. ԱՄՆ դեսպանություն
Ամերիկայի Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությանը։
«Արմենպրես»-ը հարց էր հղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ կապված ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվության հետ, թե ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրի տարածքում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Հարցին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, որը ներկայացնում ենք ստորև․
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»: