15/06/2023 13:50
Ալիև. Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի, որ Ղարաբաղն Ադրբեջան է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներ կան։ Դա անելու համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի»,- ասել է Ալիևը՝ Պակիստանի վարչապետի հետ Բաքվում կայացած բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
Ալիևը նշել է, որ Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի այն, ինչ պաշտոնապես հայտարարել է, մասնավորապես, որ Ղարաբաղն Ադրբեջան է։