15/06/2023 18:11
Մեկուսացնում են քաղաքական դասի այն ներկայացուցչին, ով հիմնավորված և քաղաքական փաստարկներով բացահայտում է առկա դավադրությունը․ Քաղաքագետ
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է Արմեն Աշոտյանի ձերբակալման փաստին։
«Եթե Արմեն Աշոտյանին են արդեն ձերբակալում, ուրեմն մենք լրջագույն կապիտուլյացիոն ակտի շեմին ենք հիմա:
Մեկուսացնում են քաղաքական դասի այն ներկայացուցչին, ով բացարձակ հիմնավորված և քաղաքական փաստարկներով բացահայտում է առկա դավադրությունը: Քաղաքական դրդապատճառները ավելի քան ակնհայտ են»,- գրել է Հակոբյանը: