15/06/2023 20:25
Տեղի է ունենում մեր պետականությունը կործանելու գործընթաց․ Էդգար Ղազարյան
Քաղբանտարկյալների էտապից արդեն անցել ենք այլ էտապի․ մարդկանց ուղղակի առևանգում են, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանն անդրադարձավ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հավելելով՝ այդպիսով կատարվում է իշխանությունների պատվերը․ գալիս են ու առևանգում հենց պայքարող գործիչներին։
Էդգար Ղազարյանը ընդգծեց նաև՝ Հայաստանի պետականությունը կործանվում է, դա են փորձում կանխել պայքարի դուրս եկած գործիչները։
«Տեղի է ունենում մեր պետականությունը կործանելու գործընթաց։ Հայաստանը, որպես գործոն, իրեն վերաբերղ հարցերում հաշվի չի առնվում։ Ազգային ազատագրական պայքարի գործիչների նպատակը մեր հայրենիքը թշնամու կեղտոտ, արյունոտ ճիրաններից փրկելն է։ Թշնամի ասելով՝ նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին։ Եթե դա հաջողվի անել, ուրեմն կփկվի հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, հակառակ դեպքում կկորցնենք Հայաստանը»,- ասաց Էդգար Ղազարյանը։