15/06/2023 21:10
Պակիստանը կարող է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Շահբազ Շարիֆ
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կապակցությամբ։
«Ուրախ եմ, որ արդեն բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։ Պակիստանն այն երկրներից է, որը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, և դա մեր բարոյական պարտքն է։ Միայն այն բանից հետո, երբ դուք խաղաղության պայմանագիր կկնքեք Հայաստանի հետ, մենք կարող ենք կրկին քննարկել այդ հարցը ձեր համաձայնությամբ», - ասել է Շարիֆը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։
Շարիֆն ընդգծել է, որ Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։