15/06/2023 22:39
Անձրև է սպասվում
Հունիսի 17-ին, 18-ին՝ Հայաստանի շրջանների զգալի մասում, 16-ին, 19-ին և 20-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հունիսի 16-20-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Երևանում հունիսի 17-ին, 18-ին սպասվում է, 16-ին, 19-ի, 20-ի՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։