15/06/2023 10:16
ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ՝ սպառնալով հակաահաբեկչական գործողությամբ
ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։
«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։
Նպատակը ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։
Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, դրան կհետևի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում», - գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, ում շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»։