15/06/2023 15:41
Արմեն Աշոտյանի ձերբակալությունը երկրին ի՞նչ է տալու՝ բացի վնասից. Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը:
«Չեմ հասկանում` Արմեն Աշոտյանին ի՞նչ կարիք կար ձերբակալելու, ի՞նչ կարիք կար էլի, իրոք, դա երկրին ի՞նչ է տալու` բացի վնասից», - հայտարարեց Նազարյանը։
Նա նշեց, թե այս ձերբակալությունով մթնոլորտը նորից սրվում է:
«Լավ էլի, այս իշխանությունն էլ է անցնելու, հաջորդ իշխանությունն էլ է անցնելու, այս երկիրը մնալու է, եկեք, այնպես արեք, որ պատմության դասագրքերում մեր մասին գոնե մի երկու լավ տող գրվի», - ասաց պատգամավորը: