15/06/2023 13:44
Ադրբեջանը շարունակում է խորացնել Արցախի շրջափակումը. Սեյրան Օհանյան
Ադրբեջանը շարունակում է ճնշումներ գործադրել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի վրա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Հակարիի կամրջի հատվածում Ադրբեջանը շարունակում է խորացնել Արցախի շրջափակումը, որովհետև առաջ գալով` տվյալ հատվածում իրենք փորձում են ինքնուրույն սահմանազատում կամ սահմանագծում իրականացնել: Լավ է, որ հայկական կողմը կարողացել է կանխել, հետ շպրտել, բայց եթե, օրինակ, Տեղ գյուղի մյուս հատվածների նման լիներ, մենք դժվար իրավիճակում կհայտնվեինք», - ասաց նա:
Օհանյանի խոսքով` ՀՀ զինված ուժերի, ԱԱԾ-ի խնդիրն է միշտ մարտունակ վիճակում լինել, միշտ կանխարգելել բոլոր միջադեպերն ու առաջընթացով մտածել հետագա բոլոր գործողությունների համար:
Պաշտպանության նախակին նախարարը կարծում է, որ եթե ադրբեջանցիները դրոշ են դրել, դրանով ընդգծել են Ադրբեջանի սահմանը: Դա, Օհանյանի խոսքով, առաջխաղացման փորձ է:
Սեյրան Օհանյանն ընդգծեց` պետք է հասկանալ, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը պետք է լինի մեր գերխընդիրը: