16/06/2023 12:16
Փաստաբանները քայլերթ են սկսել դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ
Փաստաբաններն այսօր Փաստաբանների պալատից քայլերթ են սկսել դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։ Նրանք բողոքում են փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ:
Փաստաբանների պալատի անդամ Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ բռնության երկրորդ դեպքն է գրանցվել և եթե այդ արատավոր պրակտիկայի դեմ պայքար չմղվի, նման դեպքերը կարող են կրկնվել:
Հիշեցնենք, որ օրերս Ոստիկանության կենտրոնի բաժանմունքում բռնություն էր կիրառվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։