16/06/2023 14:28
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հունիսի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 16-21-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 16-17-ի և 20-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։