16/06/2023 22:42
Գեներալ Խաչատուրովի հավասարակշիռ կեցվածքն ու իրավիճակը ճիշտ գնահատելու ունակությունը ակնհայտորեն հունից հանում են թուրքական շահեր սպասարկող այս իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան
Այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մամիկոն Ասլանյանի նկատմամբ արդեն 1,5 տարի իրականացվող անբարոյական քրեական հետապնդումը դուրս է տրամաբանությունից և քաղաքական հետապնդման դասական օրինակ է: Ասլանյանի նկատմամբ իշխանության հոգեբանական և այլ բնույթի ճնշումները որևէ խնդիր չեն լուծեն. վերջինս իր մոտեցումներում վճռական է և պինդ:
Գեներալ Խաչատուրովի համար առհասարակ հետաքրքիր չէ, թե դատական գործընթաց ընթանում է՞, թե՞ ոչ, որովհետև պրոցեսը վաղուց դուրս է իրավական տիրույթից և ընդգծված քաղաքական բնույթ ունի, իսկ Գրիգորի Խաչատուրովն իր բնավորությանը և կերպարին համահունչ՝ սառնասրտորեն կրում է իր փայաբաժին առաքելությունը:
Գեներալի այս հավասարակշիռ կեցվածքն ու իրավիճակը ճիշտ գնահատելու ունակությունը ակնհայտորեն հունից հանում են թուրքական շահեր սպասարկող այս իշխանությանը»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը: