16/06/2023 15:29
Ակբան՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն հաշվետու թողարկող բանկ
Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվել է «Լավագույն հաշվետու թողարկող կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով» անվանակարգի հաղթող։
Բանկն այս անվանակարգի հաղթող է ճանաչվել 2022 թվականի արժեթղթերի շուկայի տվյալների ամփոփման արդյունքում. 2022թ. ընթացքում բաժնետոմսերով ընդհանուր բորսայական գործարքների ավելի քան 99 տոկոսը կատարվել է Ակբա բանկի բաժնետոմսերով։
Մրցանակաբաշխության շրջանակում Ակբա բանկը ճանաչվել է նաև «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու» անվանակարգի հաղթող։
2021-ին Ակբա բանկը հաջողությամբ իրականացրել է 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով, որից հետո բանկի բաժնետոմսերն ընդգրկվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում։
Ակբա բանկի բաժնետոմսեր հնարավոր է ձեռք բերել բրոքերային ծառայությունների, ինչպես նաև acba digital հավելվածի միջոցով․ այն առաջինն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նաև Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված բոլոր արժեթղթերը։
Ակբա բանկի բաժնետոմսերի վերաբերյալ ավելին իմանալու համար կարող եք այցելել invest.acba.am կայք, իսկ բաժնետոմսերի առք ու վաճառքի գործընթացին կարող եք հետևել այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։