Մենք միշտ լավն ենք եղել, այդ ինչու՞ միանգամից վատը դարձանք. հիմա էլ լավն ենք, պարզապես մեզ ղեկավարողներն են վատը. Դավիթ Հայրապետյան

16/06/2023 13:01

Մենք միշտ լավն ենք եղել, այդ ինչու՞ միանգամից վատը դարձանք. հիմա էլ լավն ենք, պարզապես մեզ ղեկավարողներն են վատը. Դավիթ Հայրապետյան


Հանրության վարքի, իշխանության օրակարգերի հաջողության պատճառների, ընդդիմության՝ հաղորդակցման ռազմավարության ստեղծման անհրաժեշտության մասին Aysor.am-ը զրուցել է վարքային հոգեբան Դավիթ Հայրապետյանի հետ։

- Ձեր՝ «Նորմալության աղճատում» հոդվածում գրել եք. «Մարդիկ, երբ իրենց զգուշացնում են վերահաս վտանգի մասին, հակված են «ոտքը կախ գցելուն»։ Օրինակ՝ վերահաս փոթորիկի կամ ջրհեղեղի պատճառով տարհանման անհրաժեշտության մասին զգուշացումից հետո մարդկանց մեծ մասն անշտապ վերստուգում է տեղեկությունները»։ Հայաստանին, պետականությանը սպառնացող փոթորկի մասին հանրությանը երկու տարի զգուշացվում է, երկու տարին բավարար ժամանակ չէ՞ր հաղթահարելու նորմալության աղճատումը և գնահատելու սպառնացող վտանգի հետևանքներն ըստ պատշաճի և հետևաբար գործելու ըստ պատշաճի։

- Նորմալության աղճատումը հաղթահարելու համար նախ պետք է հաղթահարել որոշ փուլեր, այդ փուլերը հաղթահարելը կարող է տևել ինչպես մի քանի վայրկյան, այնպես էլ մի քանի տարի, իսկ կարող է ընդհանրապես կանգնել փուլերից մեկում ու առաջ չգնալ։ Կարևոր է նախ հասկանալ խնդիրը, ընդունել այն, վերլուծել, գնահատել, որից հետո նոր հնարավոր կդառնա ազդեցություն գործելը։ Այս պահին ընդդիմադիր դաշտի համար կարևոր է հասկանալ՝ որ փուլում է հանրությունը, ինչու չենք հաղթահարում այդ փուլերը։ Բավարար աշխատանք չի տարվել նորմալության աղճատումը հաղթահարելու համար և նաև միևնույն ժամանակ տարվել է բավականաչափ աշխատանք՝ հանրությանը նորմալության աղճատման պայմաններում պահելու համար։

Պատահական չեն պատերազմից հետո Հայաստանում կազմակերպվող մեծ համերգները, սպորտային միջոցառումները, տարատեսակ փառատոնները։ Եթե երազանքների ռոք արտիստը գալիս է Հայաստան, մարդը մասնակցում է այդ համերգին, այդ մասին փաստող գրառումներ անում, նկարներ ներբեռնում համացանց, հետո մի օր անց էլ գրում է, թե Հայաստանը կործանվում է, փրկիչներ են պետք, ո՞վ է հավատալու այդ մարդուն՝ ոչ ոք։

Ի դեպ, կազմակերպվող միջոցառումները մեկ խնդիր ունեն՝ որքան հնարավոր է տարբեր շերտերի սպասարկել, տարբեր խմբերի մարդկանց հետաքրքրությունները բավարարել, զբաղեցնել, զվարճացնել։ Երևանում ամեն ինչ արվում է, որպեսզի սահմանային լարվածությունները, պատերազմը հեռավոր խնդիր թվան, այնպես, որ խիստ մտահոգված մարդիկ էլ կարող է սկսեն կասկածել մարտահրավերների լրջությանը։

Լրատվամիջոցները ահռելի պատասխանատվություն ունեն, մեդիան պետք է ներկայացնի՝ ինչ է կատարվում մարզերում, ինչ է կատարվում օրինակ Տիգրանաշենում, ինչ է կատարվում Կապանի մեկուսացած գյուղերում։ Իշխանությունը համակարգային պայքար է տանում նորմալության աղճատման համար, դրան հակազդելու համար ընդդիմությունը նույնպես պետք է համակարգ ձևավորի։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցում են 4-ից 5 կուսակցություն, բայց մեծամասնությունը գիտի միայն Դեմոկրատականի և Հանրապետականի մասին, որովհետև միայն այդ երկուսին է հաջողվում օրակարգ ստեղծել։ Դու գոյություն ունես, եթե կարողանում ես օրակարգ ձևավորել։ Մարդկանց նորմալության աղճատումից դուրս բերելու համար նախ պետք է մարդկանց ինֆորմացիոն վակուումից դուրս բերել։

- Ասում եք՝ կան կառավարման տեխնոլոգիաներ, որ դարձնում են ժողովրդին լավը կամ վատը։ Սահմանված օրակարգերը կարող են բերել համապատասխան ռեակցիաների։ Եթե օրակարգերն են որոշում ռեակցիաները, այնուամենայնիվ հանրության կրթվածության աստիճանն ու սոցիալական դրությունը կարո՞ղ են բարդացնել տեխնոլոգիաների «գործը»։ Հաճախ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը հաջողության հասան (օրակարգերը հաղթանակեցին), որովհետև նախկինների օրոք հանրության ինտելեկտն աղճատվել, իսկ սոցիալական դրությունը վատթարացել էր։

- Գրեթե բոլոր երկրներում մարդկանց մեծամասնությունը կրթված չէ, և այնպես անել, որ մեծ մասը կրթված դառնա, հնարավոր չէ, այլ բան է, որ խիստ կարևոր է քննադատական մտածողություն խրախուսելը։ Մարդը սիրում է «ուտել» այն խայծը, որն իրեն տալիս են։ Իմ ուսանողներին հաճախ հորդորում եմ՝ անգամ այն ինչ ես եմ ձեզ ասում, միանշանակ մի ընդունեք, կասկածեք, ստուգեք։ Ավելի հեշտ է մեկին դարձնել հեղինակություն, անվերապահորեն հավատալ այդ մեկին, քան ջանք գործադրել, համադրել փաստերը, ինքնուրույն դատել, եզրահանգումներ անել։ 

Կառավարիչներն են ընտրում՝ ուր տանել մարդկանց, դեպի ուր ուղղորդել։ Եթե վաղը իշխանություն՝ կառավարիչ փոխվի, հենց վաղն էլ կտրուկ կփոխվի հանրության վարքը։ Հաճախ ասում են՝ Արցախն 90-ականներին ազատագրեցինք, հատկապես որովհետև հանրության գրագիտության աստիճանն էր բարձր, բայց հաշվի չեն առնում, որ իրականում 90-ականներին Արցախյան պատերազմին մասնակցել է հանրության 0.5-ից 1 տոկոսը։ Վճռական դեր խաղացել է էլիտան, որն ունեցել է ռեսուրսներ և կարողացել է համապատասխան օրակարգով առաջնորդել մարդկանց՝ այն է՝ Արցախն արժեք է։

Մենք լավն ենք եղել միշտ, Սարդարապատում լավն ենք եղել, Երկրորդ համաշխարհային պատերազմին լավն ենք եղել, 90-ականներին լավն ենք եղել, հիմա հանկարծ միանգամից վատը դարձա՞նք, ոչ, հիմա էլ ենք լավը, պարզապես կառավարիչներն են վատը։

- «Անորոշության հակակրանքը հայտնին անհայտի նկատմամբ նախապատվություն տալու միտումն է, ներառյալ հայտնի ռիսկերը անհայտ ռիսկերի նկատմամբ»: Այս տեսությամբ կարելի՞ է բացատրել Փաշինյանի օրակարգերի հաղթանակը՝ ընդդիմադիր օրակարգերի նկատմամբ։ Այսինքն՝ կարծեք, հանրությունը նախապատվություն տալիս է Փաշինյանի՝ կորուստների, ձախողումների օրակարգին և չի արձագանքում՝ ընդդիմության օրակարգին (չօրակարգին)՝ անորոշությանը։

- Այ, օրինակ, ասում են՝ կտանք "անկլավները", Արցախը, լավ կապրենք, թեև մեծագույն կեղծիք է այս խոսույթը, բայց իրենց հաջողվել է դա օրակարգ դարձնել։ Փոխարենն ընդդիմությունը չի ասում ոչինչ, չի ասում՝ ինչ է լինելու իշխանություններին հեռացնելուց հետո, չի ասում՝ մարդիկ ում հետևից պետք է գնան, ինչ նպատակներ ունեն։ Շատերը անընդհատ ասում են, որ ժամանակ չկա և հակված են հապճեպ, ոչ արդյունավետ գործողությունների, դրա փոխարեն պետք է ընդունել, որ 2018-ին կորցրել ենք պետությունն ու սկսել գործել՝ 10 տարի, 30 տարի հետո պետություն ունենալու համար։

- Ասում եք՝ եթե շարունակաբար նույն բանն անես, դա կդառնա սոցիալական նորմ։ Ձեր գնահատմամբ ի՞նչն է փորձում այս իշխանությունը դարձնել սոցիալական նորմ և ինչպե՞ս է հնարավոր դրան հակադրվել. հնարավո՞ր է հակադրվել, դիմադրել պետությանը՝ համակարգին։

- Ջորջ Օրուելի «1984» -ում խոսվում է «նոր լեզվի» մասին (երբ որևէ նոր տերմին հաճախ օգտագործելու դեպքում դառնում է հանրության սեփականություն), հիմա այդ նոր լեզուն կամ օրվա իշխանության ներմուծած տերմինները հանրային խոսույթում տիրապետող են։ Մենք երեսուն տարի անկլավ բառը չէինք լսել, հիմա ամեն օր խոսում ենք անկլավների մասին, կարծիք հայտնում այսպես կոչված անկլավները հանձնել-չհանձնելու մասին։ Իշխանությունը տարածեց «Կապան տանող այլընտարքային ճանապարհ» միտքը, մարդիկ օգտագործում են այդ ձևակերպումն առանց հասկանալու, որ իրականում դա միակ ճանապարհն է, չկա այլընտանքայինը։ Հասկանալու համար, թե այս տեխնոլոգիան ինչ արդյունավետ է կիրառվել՝ մի պահ դիտարկեք՝ քանի նոր բառ է իշխանությունների կողմից հանրային խոսութ ներմուծել, իսկ ահա ընդդիմությունը հաջողել է միայն մեկ բառի՝ կապիտուլյանտի հարցում։

Հաջողության հասնելու համար հաղորդակցման ռազմավարություն է պետք ունենալ, ընդդիմադիր դաշտը պետք է օրակարգեր ձևավորի, նույն օրակարգերով առաջնորդվի, ոչ թե ընդդիմադիր ուժերը մի բան էլ հակազդեն միմյանց օրակարգերին՝ մսխելով ռեսուրսները՝ այդպիսով աջակցելով իշխանությանը։

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին Այսօր, 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա Այսօր, 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն Այսօր, 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոնի հետ է հանդիպել Այսօր, 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում Այսօր, 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն Այսօր, 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել