16/06/2023 11:36
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրան հայտարարում է ընդունելություն
Մեկնարկել է ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի /առկա ուսուցմամբ/ 2023-2024 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության գործընթացը: Ուսման տևողությունը 2 տարի է, տրվում է կրթության մագիստրոսի որակավորում/ կրթության կառավարիչ/:
Փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ https://admission.ysu.am/ կայքում։
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-ից հունիսի 30-ը՝ մինչև 18:00-ն:
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 3-ից օգոստոսի 15-ը՝ մինչև 18:00-ն:
Կենտրոնում գործում է նաև հեռակա ուսուցմամբ երկու կրթական ծրագիր.
- «Կրթության կազմակերպում» կրթական ծրագիր /հեռակա ուսուցմամբ, ուսման տևողությունը 2,5 տարի է/, տրվում է նույն որակավորումն, ինչ առկա ուսուցմամբ,
- «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագիր, /հեռակա ուսուցմամբ, ուսման տևողությունը 1,5 տարի է/, տրվում է Մանկավարժության մագիստրոսի որակավորում /ուսուցչի որակավորում/:
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ երկու կրթական ծրագրերի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերն ընդունվելու են առցանց եղանակով՝ https://admission.ysu.am/ կայքում
Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 9-ը՝ մինչև 18:00-ն:
Մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի ցանկ․
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)․
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
բ. լուսանկար (3X4 չափսի),
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
ե. ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Ուշադրություն: Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա անհրաժեշտ է ձեռագիր ավելացնել և սքանավորել:
*2023 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք՝ բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Ուշադրություն: Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Հասցե՝ Երևան, Աբովյան 52ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն, հեռ.՝ 098330031, 055774421։