Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասը  մասնավոր վարձակալության հանձնելը կարող է թաղամասի հայ բնակիչներին սպառնալ վտարումներով. Արման Թաթոյան

16/06/2023 22:12

Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասը մասնավոր վարձակալության հանձնելը կարող է թաղամասի հայ բնակիչներին սպառնալ վտարումներով. Արման Թաթոյան


Երուսաղեմի հայկական թաղամասի խնդիրների հարցով այսօր Երուսաղեմում ասուլիսով հանդես եկան Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ու ամերիկահայ փաստաբաններ Գարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը, հայտնում է 168․am-ը։

Վերջինները հենց Երուսաղեմում զբաղվում են հայկական թաղամասը հայկական պահելու խնդրով:

Արման Թաթոյանն իր խոսքում կարևորեց Երուսաղեմի հայկական թաղամասի պատմական ու մշակութային նշանակությունը, ինչպես նաև հայ համայնքի դերակատարությունը:

Ասուլիսի բանախոսները նշեցին, որ Երուսաղեմի հայ համայնքը ահազանգեր է հնչեցրել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայրի և հարակից տարածքների նպատակային նշանակությունը փոխելու, առևտրային կազմակերպության հանձնելու և առևտրային նպատակներով օգտագործելու վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, այն ահազանգերի մասին է, որոնց համաձայն՝ Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ 25%-ը 99 տարով պայմանագրով վարձակալության է հանձնվել առևտրային կազմակերպության, որի հետևանքով «Կովերի պարտեզ» վայրում, որն արդեն ծառայում է՝ որպես ավտոմեքենաների կայանատեղի, կառուցվելու է հյուրանոց ու ժամանցի վայրեր, ինչպես նաև հարակից թաղամասերից վտարվելու են բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում, ինչպես նաև առևտրային նպատակներով են օգտագործվելու ճեմարանի տարածքի մի մասն ու պատրիարքարանի այգին:

Ըստ ահազանգերի՝ լրջորեն վտանգվելու է նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու է գերեզմանատունը:

Այս ահազանգերի հիման վրա կազմվել է փաստաբանների աշխատանքային խումբ, որը նախաձեռնել է փաստահավաք ուսումնասիրություններ: Փաստահավաք աշխատանքներն իրականացվել են միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով նաև խմբի անդամ փաստաբանների փաստահավաք աշխատանքի փորձը աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կառույցների կազմում:

Ուսումնասիրությունների ամբողջականությունն ու ճշգրտությունն ապահովելու համար փաստաբաններից կազմվել է պատվիրակություն՝ Հորդանան և Երուսաղեմ այցեր իրականացնելու նպատակով:

Հորդանան և Երուսաղեմ պատվիրակության այցն առավել լայն շրջանակի փաստահավաք աշխատանքների բաղկացուցիչ մաս է և նպատակ ունի տեղում իրականացնել ուսումնասիրություններ, անմիջականորեն հավաքագրել փաստեր՝ հայկական թաղամասի, հայ համայնքի շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Մինչև Հորդանան և Երուսաղեմ ժամանելը փաստաբաններն իրականացրել են Երուսաղեմի հայկական թաղամասին առնչվող իրավական ու պատմական բնույթի փաստաթղթերի, հրապարակումների ուսումնասիրություններ:

Իրականացվել է նաև միջազգային և տեղական իրավունքի հետազոտություն: Ուսումնասիրվել են լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի, այդ թվում՝ հայ համայնքի հրապարակումները:

Երուսաղեմում տեղի են ունեցել հանդիպումներ Երուսաղեմի հայ համայնքի, Երուսաղեմի Հայոց պատրիարքի, Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքի, և Կաթոլիկ պատրիարքների, տեղում գործող փաստաբանների, քաղացիական հասարակության կազմակերպությունների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաև Երուսաղեմի քաղաքապետարանում՝քաղաքային մարմինների հետ:

Ընդ որում, հաշվի առնելով այցի շրջանակներում նախատեսված աշխատանքների մեծ ծավալը՝ փաստաբանների պատվիրակության անդամները աշխատել են նաև իրարից առանձին՝ նպատակ ունենալով ապահովել այցի առավել համընդգրկուն բնույթը:

Այցի ընթացքում պահպանվել է անընդհատ կապ հայ համայնքի հետ՝ ձեռնարկվող քայլերն ու տեղեկությունների փոխանակումը համակարգված իրականացնելու նպատակով: Այս առնչությամբ, փաստաբանների պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնում հայ համայնքին՝ կարևոր աջակցության և հայկական թաղամասի հարցերը բարձրացնելու համար:

Փաստաբանները արձանագրում են, որ այս ասուլիսը նպատակ ունի հայ համայնքին ներկայացնելու կատարված փաստահավաք աշխատանքները, նախանշել անելիքները: Այս պահին պատվիրակությունն արձանագրում է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի հարցերը պետք է դիտարկել առնվազն երկու հիմնարար տեսանկյունից՝ նախ, առանձնահատուկ ենք ընդգծում, որ Երուսաղեմի հայկական թաղամասն ունի համազգային նշանակություն հայ ժողովրդի համար ամբողջ աշխարհում, այն պատմական բարձրագույն արժեք է և ազգային հարստություն, հայ ժողովրդի ինքնության անբաժան մասն առհասարակ: Այն մեր ժողովրդի բազմադարյա պատմության և համաշխարհային պատմության մեջ մեծ քաղաքակրթության կենդանի ապացույց է:

«Երուսաղեմի հայկական թաղամասը գտնվում է Երուսաղեմի հին քաղաքի մասում և ներառում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սրբոց Հակոբեանց տաճարը, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, դարմանատունը, հայ համայնքի մի մասի տները, ինչպես նաև այլ պատմական ու կրոնական շինություններ: Հատուկ ենք ընդգծում, որ մեր խորին համոզմամբ՝ Երուսաղեմի հայկական թամաասի բացարձակ արժեքը հենց դրա բոլոր բաղադրիչների ամբողջականության մեջ է»,-նշեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Մյուս տեսանկյունից, ըստ նրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը կենսական նշանակություն ունի տեղի հայ համայնքի համար:

«Այստեղ նկատի ունենք ոչ միայն այն, որ Երուսաղեմի հայ համայնքի մի մասը բնակվում է հայկական թաղամասի անբաժան մասը կազմող տներում, այլ այն, որ հայկական թաղամասի շինություններն օգտագործվում են հայերի կենսական կարիքների համար՝ սկսած այգիներից ու եկեղեցիներից մինչև դարմանատուն: Սա նշանակում է, որ հայկական թաղամասի մի մասի նպատակային նշանակությունը փոխելը և առևտրային նպատակով մասնավոր կազմակերպության հանձնելը տներում պատմական ժամանակներից բնակվող հայերին սպառնում են վտարումներով: Սա կենթադրի մարդկանց սեփականության և մյուս իրավունքների կոպիտ խախտումներ»,-ասաց Արման Թաթոյանը:

Այս պահին «Կովերի պարտեզ» կոչվող վայրի տեղում, փաստաբանների խոսքով, արդեն կառուցված ավտոկայանատեղին խախտել է հայկական թաղամասի ամբողջականությունը և անհանգստություններ պատճառել հայ համայնքին ու հայկական թաղամասին առհասարակ:

«Փաստաբանների պատվիրակությունը բարձր է գնահատում հայ համայնքի ջանքերը, որոնք ուղղված են հայկական թաղամասի շահերի պաշտպանությանը և անթույլատրելի է համարում նախատեսվող հեռանկարը և արձանագրում, որ բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն՝ հասնելու համար Երուսաղեմի հայկական թաղամասի որևէ տարածքի նպատակային նշանակությունը փոխելը չեղարկելուն:

Խոսքն առավել ևս վերաբերում է այն առևտրային նպատակներով օգտագործելու չեղարկկմանը, այդ թվում՝ «Կովերի պարտեզ» կոչվող կամ որևէ այլ վայր: Ուստի, կոչ ենք անում ողջ հայ ժողովրդին և նրա բոլոր կառույցներին, առաջնահերթ՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանին միավորելու համար չեղարկմանն ուղղված համար ջանքերը՝ որևէ այլ նպատակով հայկական թաղամասի օգտագործումը բացառելու նպատակով: Այսքանով հանդերձ՝ այս ասուլիսի ընթացքում չեն հնչելու վերջնական գնահատականներ, քանի որ փաստահավաք աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այցի արդյունքների հիման վրա փաստաբանների աշխատանքային խումբը կազմելու է զեկույց, որտեղ ամփոփվելու են կատարված աշխատանքները, ինչպես նաև ներկայացվելու են եզրահանգումներն ու խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները: Զեկույցը կազմվելու է միջազգայնորեն հաստատված պահանջներին համապատասխան՝ այնպես, որ այն հնարավոր լինի ներկայացնել միջազգային, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական կառույցներին, ինչպես նաև այլ պետությունների»,-նշեց փաստաբաների խումբը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում

Տվյալ բաժնի վերջին նյութերը