16/06/2023 18:43
Հռոմի ստատուտը կներկայացվի ՀՀ ԱԺ՝ վավերացման
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, առաջիկայում կներկայացվի Հայաստանի Ազգային ժողովի վավերացմանը։ Այդ մասին Aysor.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարությունից։
«ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ սահմանված՝ ՀՀ կառավարության նշված օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային ժողով»,- նշեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Թե ինչ ժամկետների մասին է խոսքը և կոնկրետ երբ Հռոմի ստատուտը կներկայացվի խորհրդարանի վավերացմանը, կառավարությունից առայժմ չեն հստակեցնում։