16/06/2023 10:43
ԱՄՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով:
Նա նշել է, որ շարունակում են կողմերին կոչ անել աշխատել միասին` տարաձայնությունները հաղթահարելու համար․«Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրին դեռ հնարավոր է հասնել։ Մենք անհամբերությամբ սպասում ենք կողմերի հանդիպմանը` նոր առաջընթացի համար»: