16/06/2023 19:55
ԱԳՆ-ում ՌԴ դեսպանին ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը՝ Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Երեկ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի դեսպանին։ Այդ մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Երեկ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը։
Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից: