16/06/2023 11:31
Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հիմա անհրաժեշտ է ֆիքսել սահմանազատման հիմքն ու ձեռնամուխ լինել բուն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին։
Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է սրան՝ երկրների ինքիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։
«Կրկին ընդգծում եմ, որ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերներն Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն», - ընդգծեց նա։